Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «Էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Ապրիլ 01,2026 16:13 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8):

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվ ել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

Այսպես՝
– սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
– խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, հնարավոր չի եղել դրանց լվացումը և ախտահանումը,
– առաստաղները եղել են ոչ ապահով, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերք կտրատելու սեղանի աշխատանքային մակերևույթը եղել է վնասված, պատրաստված չի եղել հարթ և մաքրվող նյութերից։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել պահանջվող նորմերին: Հայտնաբե րված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել