Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԻՓՓ-ը կարող է հետաձգվել կամ փոփոխվել՝ կապված ինչ իրավիճակ կլինի Իրանում և ինչպիսին կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները»․ Սերգեյ Մելքոնյան

Ապրիլ 01,2026 16:31 Share

«Երկու ձևաչափով կարող է ԹՐԻՓՓ-ի վրա ազդել այս իրավիճակը՝ նախագիծը հետաձգվի, քանի որ ռիսկերն են շատ, և երկրորդը՝ ինչ-որ ձև նախագիծը փոխվի, այն դեպքում, երբ չգիտենք՝ ինչ իրավիճակ կլինի Իրանում»,- հարցին՝ ինչպե՞ս կազդի Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը ԹՐԻՓՓ-ի կայացման վրա՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այլ առաջնահերթություններ ունի, ԱՊՐԻ Արմենիայի կողմից կազմակերպված Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ բոլորը հասկանում են՝ իմաստ չկա կամուրջներ այրել Իրանի հետ, նույնիսկ այն երկրները, որոնք հարվածի տակ են գտնվում․ «Ամենամեծ հարվածները զգացել են ԱՄԷ, բայց նույնիսկ նրանք փորձում են բանակցային ալիքները պահել Իրանի հետ»։

Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ եթե Իրանում մնա գործող իշխանությունը և նրա պայմանները ընդունվեն, նույնիսկ այս դեպքում կարող է իր սահմաններին մոտ ԱՄՆ ներկայության հետ կապված կոշտ դիրքորոշում ունենալ, որը շարունակելու են դիտարկել՝ որպես անվտանգության խնդիր․ «Եթե քաոս լինի, դժվար թե լուրջ, մեծ ընկերություններ շահագրգռված լինեն անել ներդրումներ այն տարածաշրջանում, որտեղ ոչ կայուն իրավիճակ է։ Չի բացառվում՝ պայմանավորվածություն լինի Իրան-ԱՄՆ, և այդ դեպքում ԹՐԻՓՓ-ը կարող է իրականանալ՝ հաշվի առնելով Իրանի կողմից մտահոգությունները։ Ամեն ինչ կախված է՝ ինչպիսի իրավիճակ կլինի Իրանում պատերազմից հետո և ինչպիսին կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930