Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաշարժիչով 636 տրասնպորտային միջոցների գծով մաքսատուրքի գումարները հետ են վերադարձվել

Ապրիլ 01,2026 16:57 Share

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` ՀՀ ՊԵԿ-ի կողմից դեռևս 2026թ. հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների հայտարարատուներից` վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար սահմանված ժամկետում դիմել էին 575-ը կամ 61 տրանսպորտային միջոցների գծով դիմումներ չէին ներկայացվել:

Վերոնշյալ որոշման 2.4-րդ կետի համաձայն` 2026 թ․-ի փետրվարի 3-ին Կոմիտեն, ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած 637-րդ համարից), հրապարակել էր 61 տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք էին ստացել մինչև 2026թ. մարտի 31-ը դիմելու դեպքում վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալ:

Կոմիտեն տեղեկացնում է, որ վերոնշյալ բոլոր 61 տրանսպորտային միջոցների համար 2026թ. մարտի 31-ի դրությամբ ներկայացվել են դիմումներ:

Արդյունքում` բոլոր 636 տրասնպորտային  միջոցների գծով մաքսատուրքի գումարները հետ են վերադարձվել:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930