Թքած ունեն արդարադատության վրա
Իշխանության ծայրաստիճան ճղճիմ, մանրախնդիր, նսեմ և, ամենակարեւորը, հակաօրինական դրսևորումն է 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 -ամսյա կալանքի «դատավորի» որոշումը։
Թվում է՝ սպառված են հանրության վրդովմունքի, զարմանքի չափաբաժինները, այնինչ․․․ դեռ իջնում և իջնում է ի պաշտոնե վարչապետը, կարծելով, թե ահաբեկման, սարսափի, ճնշումների մթնոլորտ տարածելով և ահագնացնելով, հավատարիմ դատավորների միջոցով բանտերը լցնելով՝ հնարավոր է երկարաձգել այդքան բաղձալի իշխանությունը։
Ստացվում է, փոքրոգի է, քինախնդիր է իշխանավորը, որը տոնական Ծաղկազարդի կիրակի օրը թիկնազորով ներխուժում է պատարագի, հավատացյալներին հրմշտում, խախտելով ամեն ծիսական կարգուկանոն, վստահաբար իմանալով, որ մերժված է, պարտված է, չընդունված է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սադրանք, ահաբեկում։
Կարդացեք նաև
Վճռականորեն դատապարտում ենք, դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը, ով անգամ հաշվի չի առել երիտասարդի՝ կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը, պահանջում ենք չեղարկել այն, գործել բացառապես Սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ հարգելով մարդկային տարրական համակեցության, բարոյականության անխախտ կանոնները։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
համակարգող խորհուրդ


















































