Sputnik Արմենիայի խնդրանքով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, որում նա ասել է, որ եթե Ռուսաստանը փորձ ունի «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ է օգտվել դրանից։
«ՌԴ–ն լայն հնարավորություններ ունի, բայց սա երկկողմանի հարց է։ Եթե կա հետաքրքրություն և անհրաժեշտություն, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռխարդախության դեմ պայքարի և միջազգային հարթակներում համագործակցության հարցերում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Մարիա Զախարովան։


















































