Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտային կյանքը 18-ամյա երիտասարդի համար ոչ թե «դաստիարակիչ միջոց» է, այլ լուրջ ռիսկ․ Զառա Հովհաննիսյան

Ապրիլ 01,2026 17:41 Share

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվա դատարանի որոշումը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու մասին, ոչ միայն իրավական, այլև արժեքային լուրջ հարցեր է առաջացնում։

Խոսքը դեռահասից նոր դուրս եկած երիտասարդի մասին է, որի կյանքում այս փուլը որոշիչ նշանակություն ունի՝ կրթություն, ինքնահաստատում, առողջության պահպանում։ Կալանքը նման դեպքերում պետք է լինի ծայրահեղ միջոց, ոչ թե առաջին արձագանք։ Մինչդեռ այստեղ ակնհայտորեն անտեսվել են համաչափության, անհատական մոտեցման և երեխայի լավագույն շահի սկզբունքները։

Բանտային կյանքը 18-ամյա երիտասարդի համար ոչ թե «դաստիարակիչ միջոց» է, այլ լուրջ ռիսկ՝ հոգեբանական տրավմայի, սոցիալական մեկուսացման և ապագայի խեղման առումով։ Նման որոշումները կարող են կոտրել ճակատագրեր՝ առանց դրա իրական անհրաժեշտության։

Այո՛, բռնությունը անընդունելի է՝ անկախ նրանից, թե ով է այն գործադրում, որն, ի դեպ, նաև պետք է հիմնավոր ապացուցվի։ Բայց նույնքան անընդունելի է պետության կողմից անհամաչափ և ոչ համարժեք արձագանքը, հատկապես երբ խոսքը երիտասարդների մասին է։ Պետք է հստակ տարանջատել էմոցիոնալ, իրավիճակային արձագանքը և կանխամտածված, կազմակերպված գործողությունները։ Առանց այդ տարբերակման՝ արդարադատությունը վերածվում է պատժիչ մեխանիզմի։

Այս գործը կրկին առիթ է բարձրաձայնելու կալանքը որպես գործիք կիրառելու հարցը, հատկապես երիտասարդների նկատմամբ։ Արդարադատությունը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլ հավասարակշռված, մարդակենտրոն և իրավունքահեն։

Այս համատեքստում անհնար է չանդրադառնալ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կերպարին, որի նախագահությամբ բավարարեց քննչականի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Նա տարիներ շարունակ հայտնի է որպես ընդդիմադիրներին դատող դատավոր՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ովքեր են իշխանավորները։ Այս շարունակականությունը ոչ թե վստահություն է ներշնչում դատական համակարգի նկատմամբ, այլ հակառակը՝ խորացնում է հանրային անվստահությունը և արդարադատության ընտրովի կիրառումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930