Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդը սեփական ժողովրդին ատում է, չի սիրում, ասում է՝ ես հայրենասեր չեմ, ես չեմ ընդունում հայրենասիրությունը». Անաստաս Իսրայելյան

Ապրիլ 01,2026 19:15 Share

«Եթե Նիկոլ Փաշինյանը չգնար Սուրբ Աննա եկեղեցի, այդ միջադեպը չէր լինի, եթե ինքը մետրոյում չլիներ, այն ջահել աղջկա հետ միջադեպը երեխայի ներկայությամբ էլի չէր լինի։ Այդ մարդը ուր գնում է, մի բան պատահում է։ Ոչ թե իր հետ, այլ այն մարդկանց, ում հետ ինքը շփվում է, կամ այն միջավայրում, որտեղ ինքը հայտնվում է։ Հիմա մեղավորը կամ սադրողը ո՞վ է դառնում։

Երկրի իշխանության ղեկավար մարդ եք, եթե մի տեղ գնում եք, նորմալ կազմակերպեք, նորմալ հաշվարկեք, նմանատիպ վերաբերմունք մի ցուցաբերեք ժողովրդի նկատմամբ։ Դուք ուզում եք ցույց տալ ձեր ազատ տեղաշարժը հանրության մեջ, բայց չկա այդպիսի բան։ Ուր գնում եք, դուք եք ստեղծում այդ սադրանքը, լարված իրավիճակը։ Ինչի՞ եք այդպես լարված. ինչի՞ եք այդ սադրանքներին գնում, որ հանրությանն էլ՝ նորմալ, դաստիարակված, ադեկվատ այդ ջահելներին էլ ներգրավեք։ Այս բանը կարող է բոլորիս հետ կատարվել։

Ինչի՞ համար է դա արվում, ինչի՞ համար եք դուք ժողովրդին քաշում ձեր ինչ-որ պրոցեսների մեջ, հետո դա սկսում քաղաքականացնել։ Եղբայրներից Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորեցին։ Դե հիմա ո՞նց չդատապարտես այս մարդուն։ Այս մարդը սեփական ժողովրդին ատում է, չի սիրում։ Ասում է՝ ես հայրենասեր չեմ, ես չեմ ընդունում հայրենասիրությունը։ Հիմա սրա մասին ի՞նչ կարող ենք խոսել։

Երիտասարդին կալանավորեցին դատավորի որոշումով՝ դատավորը ծառայում է երկրի ղեկավարին։

Իրավապահ մարմինները ծառայում են երկրի ղեկավարին, սրանք չեն ծառայում ժողովրդին, ճշտի կողմը չեն, չեն տեսնում, որ չի կարելի էսպիսի բաներ անել։ Այդ երիտասարդները մեր վաղվա զինվորներն են։

Հազարավոր երիտասարդներ են նայում այս բոլորը։ Ինչի՞ եք կոտրում այդ երիտասարդներին։ Միջադեպը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցում, ուր ամեն կիրակի գնում են այդ երիտասարդները։ Ինչի՞ եք ուզում կոտրել այդ մարդկանց հավատքը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում։ Ասեք։

Միևնույն է՝ դուք դատապարտված եք։ Հազարավոր երեխա էլ բռնեք, հազարավոր մեր նման մարդկանց էլ բռնեք, լավ բանով չի ավարտվելու»,– ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930