Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առանձնացրել ենք մի քանի հայտարարություններ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին ուղղակի անհնար է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Թրամփի դերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Պուտինը մասնավորապես նշել է, որ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում։
Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, այն զարգանում է լավ տեմպերով», – ռուս-հայերեն բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ առևտրաշրջանառությունը 2024 թվականին կհասնի 11 միլիարդ դոլարի, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ դոլարի։
Պուտինը Փաշինյանի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքներին Հայաստանում ընտրությունների ժամանակ։
Գիտեմ, որ ոմանք բանտում են, չնայած ռուսական անձնագրեր ունեն։ Դա ձեր որոշումն է. մենք չենք միջամտի։ Բայց մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքներին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո։ «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ», – հայ-ռուսական բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
Այո, Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի մաս, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ ՌԴ-ի բարձր ղեկավարությունն այդ մասին երկու անգամ խոսել է, Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը։
Թարգմանությունը՝ «Փաստինֆո»-ի։


















































