«Սպուտնիկ Արմենիա». ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունների մասին, թե Մոսկվան միջամտելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
Կրեմլում լրագրողի հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այսպես է պատասխանել.
«Եվրոպացի ներկայացուցիչները ամեն ինչում տեսնում են Մոսկվայի միջամտությունը։ Ամենուր և ամեն ինչում։ Այս երգը հին է, նրանք կատարելապես տիրապետում են այս երգի նոտաներին։ Իհարկե, նրանք էլի դա են երգելու Հայաստանի ընտրությունների դեպքում»։


















































