Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցհարցում. Ո՞վ կլինի Թուրքիայի հաջորդ նախագահը

Ապրիլ 01,2026 22:15 Share

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞վ պետք է լինի նախագահի թեկնածուն»։

Մասնակիցների 37.9%-ի կարծիքով նախագահի թեկնածուն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Երկրորդ տեղում 22.6%-ով Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշն է։ 3-րդ տեղում 16.2%-ով Ստամբուլի նախկին քաղաքապետ, ներկայումս անազատության մեջ գտնվող ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուն է։

5.3%-ով չորրորդ տեղում «ԺՀԿ» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն է, իսկ 5-րդ տեղում 5%-ով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն է, որը ևս գտնվում է անազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028-ին։

Հարցման մասնակիցները նաև պատասխանել են, թե Թուրքիան ինչպիսի քաղաքականություն է վարում ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտության ընթացքում։ Մասնակիցների 45.1%-ի կարծիքով՝ հաջող քաղաքականություն է վարում, 27%-ի կարծիքով՝ «ոչ հաջող, ոչ էլ անհաջող», 20.5-ը%՝ «անհաջող», 7.4%-ը նշել է, որ պատասխան չունի։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930