Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ դատարան գնալու ճանապարհին

Ապրիլ 02,2026 13:00 Share

«Ես չէի խոսի, եթե չհատվեին կարմիր գծերը: Գիտեմ, ենթադրում եմ, ովքեր են կանգնած այս ամենի հետեւում: Մենք գնում էինք դատարան: Իմ մեքենայում երեք տղամարդ կար: Հասանք հակակոռուպցիոն դատարան, տեսախցիկի առաջ իջել ենք: Ես մեքենայի հետեւում դրված պայուսակս եմ վերցրել, վերնազգեստս, վերցնելու ընթացքում նկատեցի կլորացված, թմրանյութ հիշեցնող խոտաբույս, դեղին գույնի, լավ չորացրած, անմիջապես մեքենայիս հետեւում նստած տղամարդու ոտքերի տակ էր… Եվ քանի որ ինձ թվաց, հենց այդ տղամարդուն է պատկանում, ձեռքով կանչեցի, ասացի` քոնն է, ասում է` իմը չի ու վերցրեց, նետեց հակակոռուպցիոնի ցեխերի ուղղությամբ. երեւի մոտը խուճապ էր…»:

Աննա Ծառուկյանը հիշեց, որ մի քանի ամիս առաջ իր պաշտպանյալը՝ Վահագն Աբգարյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարություն է արել, հայտնելով, թե լուրեր են ստացել, որ իր փաստաբանին որոշակի վտանգ է սպասվում: Այդ հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունից են այցելել իրեն: Ըստ փաստաբանի, նա չունի թշնամիներ, եւ որ իր մասնագիտական գործունեությունը հրապարակային է, թափանցիկ:

«Թշնամիներ, ասել եմ, չունեմ, որեւէ խնդիր չունեմ, իմ խնդիրը նաեւ Վահագնի պատշաճ պաշտպանությունն է»,-երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց փաստաբանը:

«Ուզում եմ հայտարարությունը հնչի. եթե կան աղբ պարունակող մարդիկ, որ կարողանում են հատեն կարմիր գծերը, ուրեմն, դրանք նորից հնարավոր է նույն բանը կրկնեն: Հետեւաբար, բոլոր փաստաբանները պետք է շատ ուշադիր լինեն: Պարզվում է, առաջին դեպքը չի, որ այս պետությունը առերեւույթ, համագործակցության շրջանակներում որոշ մարդկանց օգտագործելով՝ նման բաների է գնում: Մեքենաս զինված է տեխնիկայով, արդեն մի քանի տեղ հայտարարել եմ որեւէ բան չկա, թակարդը լարել եմ, կռիսին բռնել եմ, կրկնվելու դեպքում, հակառակ դեպքում ձեր գործակալական ցանցի սուբյեկտները կդառնան քրեական հետապնդման սուբյեկտ»,-ասաց Աննա Ծառուկյանը, որը որոշակի ուսումնասիրություններ է անում, պարզելու, ինչի դիմաց են գնում նման կեղտոտ քայլերի, կոռուպցիոն դրսեւորումներ կան, թե ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930