Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմին՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, որեւէ մեկը կապիկությամբ չզբաղվեց. Գեղամ Մանուկյան

Ապրիլ 02,2026 11:07 Share

«Ապրիլյան քառօրյայի 10-րդ տարելիցն է: Հայաստանի ներկայիս իրավիճակի այս պայմաններում լրիվ խորհուրդն այլ է… Քառօրյա պատերազմի ամենամեծ խորհուրդը այն կազմակերպվածությունն էր, որ ամբողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց՝ վերեւից ներքեւ, ղեկավարից մինչեւ սովորական քաղաքացի, նաեւ լրագրողները: Առաջին իսկ պահից բոլորը համարեցին, որ իրենց պարտքն է, եւ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, որեւէ մեկը կապիկությամբ չզբաղվեց: Ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է՝ լրագրողից մինչեւ դիվանագետ ու քաղաքական գործիչ, դրա համար ունեցանք արդյունք, եւ թշնամին ստիպված եղավ 4 օր հետո զինադադար խնդրել», – Եռաբլուր այցելած լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քառօրյայի առաջին օրը առաջին ժամերին որեւէ ղեկավար չէր նստում ֆեյսբուքներում ստատուս գրում եւ կամավորության կոչ անում, ամեն մեկն իր գործն էր անում», – ասաց պատգամավորը: Ի թիվս այլնի նա անդրադարձավ իր խոսքով՝ սկզբունք չունեցող աթոռամոլների խմբակին, որի ծպտունը չի լսվում, ասաց, որ ովքեր էլ իշխանության մեջ են, ուրացման գծի վրա են:

 Տեսանյութն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930