Դատարանը 6 սրբազաններից մեկի՝ Հայկազուն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը համարել է ոչ իրավաչափ:
«Դատարանը ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը», – ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, հայտնել է փաստաբան Հարութ Ակլունցը:
Հիշեցնենք՝ մեղադրանքներ էին առաջադրվել և բացակայելու արգելք խափանման միջոց էր կիրառվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսի, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։
Նրանք փետրվարի 16-19-ը Ավստրիայում պետք է մասնակցեին Եպիսկոպոսաց ժողովին։


















































