Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոշակառուն դառնում է 65 տարեկան, Մաշտոցի պողոտայում ունի բնակարան եւ ուզում է ճամփորդել, ինքը հետադարձ հիփոթեք է կնքում բանկի հետ»

Ապրիլ 02,2026 12:18 Share

Հայաստանում ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, կառավարության այսօրվա նիստում ընդունվեց համապատասխան որոշումը։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն ասաց, որ բնակարանների սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն, բանակցելով բանկի հետ, իրենց տունը բանկին հանձնել հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, այնտեղ բնակվելու իրավունքը։ «Թոշակառու տարիքում մարդիկ ստիպված չեն լինի վաճառել իրենց գույքը, տեղափոխվել, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը։ Այս ճանապարհով կկարողանան ստանալ եկամուտներ, այս եկամուտներն արդեն կգումարվեն իրենց թոշակներին, կդառնան հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել»,- ասաց Սուրեն Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը․ «Այս նախագիծն այն մասին է, որ թոշակառու անձն ունի բնակարան, բայց բավարար եկամուտներ չունի կամ ուզում է ունենալ ավելի շատ եկամուտներ։ Դառնում է 65 տարեկան, ամբողջ կյանքն աշխատել է, եւ Մաշտոցի պողոտայում ունի բնակարան, ուզում է ճամփորդել։ Ինքը հետադարձ հիփոթեք է կնքում բանկի հետ, ոչ թե ինքն է տուն առնում, ամեն ամիս վճարում, այլ բանկն է իրենից ձեռք բերում, ամեն ամիս վճարում։ Եվ ինքն այդ ամեն ամսվա վճարը ծախսում է։ Հետագայում, երբ թոշակառուն այլեւս չկա, իր ժառանգները հնարավորություն են ունենում արդեն իրական հիփոթեքով այդ բնակարանը ձեռք բերել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930