Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են սինոդ ստեղծել, որ եկեղեցին կառավարելի դարձնեն»․ Գևորգ Դանիելյան

Ապրիլ 02,2026 12:35 Share

«Այն, որ սա հակաեկեղեցական արշավ է, հասկանալի է, բայց ո՞րն է վերջնական նպատակը»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա փաստեց՝ եղել են զանգվածային արհեստական միջամտություններ, թիրախավորվում է պետականությունը, սահմանադրական կարգը։ Իսկ թե որն է այս իշխանությունների՝ հակաեկեղեցական արշավի նպատակը, նա այսպիսի կարծիք հայտնեց․ «Ավելի մեծ խնդիրը համագործակցությունն է, որը չկա, և դրա բացակայությունը բերում է նրան, որ մտածում են՝ ինչպես կարելի է եկեղեցուն տկարացնել»։

Անդրադառնալով գերագույն հոգևոր խորհրդի փոխարեն սինոդ ստեղծելու մասին շրջանառության մեջ դրված թեզին՝ նա ասաց․ «Սինոդ առաջին անգամ ստեղծել է Օսմանյան Թուրքիան, որ եկեղեցին կարողանա կառավարելի դարձնել, հետո այն կիրառեց ցարական Ռուսաստանը։ Սինոդը չունի այն  կազմակերպաիրավական հիմքերը, ինչն ունի գերագույն հոգևոր խորհուրդը։ Եթե մենք ենք ուզում սինոդ ստեղծել, նշանակում է՝ ուզում ենք եկեղեցին կառավարելի դարձնել»։

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930