«Պարոն Թորոսյան, ստացա՞ն մարդիկ թոշակները, մոռացել էի»,- կառավարության այսօրվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը։ «Ես ճիշտն ասած սպասում էի այդ հարցին»,- արձագանքեց Թորոսյանը։
Նշենք, որ ապրիլի մեկից թոշակներն ու նպաստները բարձրացնել են 10 հազար դրամով։
Արսեն Թորոսյանն ասաց, որ ապրիլ ամսվա թոշակներն արդեն փոխանցվել են վերահաշվարկված չափերով։ «Մեր բոլոր քաղաքացիները ստացել են իրենց կենսաթոշակները, բոլորը ստացել են անկանխիկ եղանակով»,- նշեց նա։
«Հասցրի՞նք այնուամենայնիվ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով անկանխիկ եղանակով վճարի ուղղությամբ տարված աշխատանքը։ «Հասցրինք, ուղղակի չառաքված քարտեր ունենք եւ քաղաքացիներ, որոնց չենք կարողացել գտնել այս փուլում։ Խոսքն այս պահի դրությամբ 547 անձի մասին է, որոնք չունեն վավեր անձնագիր եւ հեռախոսահամար»,- նշեց Թորոսյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական բյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից ավելի են եղել 30 մլրդ դրամով։ «Այդ 30 մլրդ դրամից 20 մլրդ դրամը տրվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































