«Մարդը կարող է գնալ դատարան և հետ բերել իր քահանայական շնորհը։ Պատկերացրեք՝ դատավորը մուրճը խփում է ու հայտարարում՝ հանուն ՀՀ-ի՝ քեզ վերադարձնում եմ սուրբ հոգու շնորհը, գնա պատարագդ կատարիր»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը։
Նա ցավով նշեց․ «Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջամտությամբ եկեղեցու ներսում բարեփոխումներ է անցկացնում, դա նշանակում է՝ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ ստեղծում ենք մի նոր պետական կրոն, որտեղ վարչապետը կրոնապետն է, քննիչներն ու դատախազները՝ առաքյալներ։ Մնում է մեկ տեխնիկական դետալ լուծել, որ այս կրոնապետությունը ավարտվի, պետք է քրեական դատավարության օրենսգիրքը վերանվանել սրբազան մատյան և վերջ»։
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































