Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմի հետ պայմանագրի միակողմանի խզման լծակը ՀՀ-ն ունի, բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով»․ Նիկոլ Փաշինյանը՝ երկաթուղու հարցի մասին

Ապրիլ 02,2026 14:41 Share

«Ինչ վերաբերում է պայմանագրի միակողմանի խզմանը, այդ լծակը ՀՀ-ն ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը միակողմանի խզի պայմանագիրը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկաթուղու հարցով բանակցությունները չեն տապալվել, քննարկումները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Մանրամասն քննարկումներ ենք իրականացրել ՌԴ կատարած այցի ընթացքում, ներկայացրել ենք մեր տեսակետները, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները։ Քննարկումների իմաստը հետեւյալն է՝ մեր խնդիրն ընդամենը ձեւակերպված է մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանն իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք ոչ միայն Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, այլեւ ընդհակառակը, բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները։ Մենք իրար հետ պետք է մտածենք՝ ինչ լուծում ենք գտնում»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Լուծումն այն է, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանից գնի ՌԴ եւ ՀՀ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկիր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930