Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյան. «Որպես ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ քաղաքական գործիչ, առաջարկ եմ ստացել «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար, 5-րդ ԱԺ գումարման պատգամավոր՝ Վահան Բաբայանի կողմից, իրենց թիմի ցուցակով, որը գլխավորում է նախկին ՀՀ Պաշտպանության Նախարար, Գեներալ-Լեյտենանտ՝ Վաղարշակ Հարությունյանը, մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ճանաչելով «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար՝ Վահան Բաբայանին և ունենալով մեծագույն հարգանք Գեներալ Վաղարշակ Հարությունյանի անցած մարտական ու հայրենանվեր ուղու հանդեպ, ընդունել եմ առաջարկը և որոշում եմ կայացրել ի՛մ և թիմակից ընկերներիս հետ մասնակցելու ՀՀ ԱԺ 2026թ-ի ընտրություններին հե՛նց այս ցուցակով։
Մաղթում եմ մեր թիմին բեղմնավոր ու հագեցած գործունեություն, շնորհակալ եմ «Ռեֆորմիստներ» կուսակցության ողջ թիմին ջերմ ու հարազատաբար ընդունելության համար, իսկ իմ ընկերներին էլ վստահեցնում եմ, որ ունենալու ենք ավելի հզոր ու ամուր Հայաստան:
Վաղարշակ Հարությունյանի աջակիցներ,
Կարդացեք նաև
Ի՛ գործ…»:
«Ռեֆորմիստներ» կուսակցություն


















































