Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 02,2026 14:15 Share

🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ապրիլի 2-7-ը

🟦 Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟦 Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել