Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին դեմ եմ» շարժումը «Նժար»-ի հետ միավորվելու համաձայնություն է ձեռք բերել

Ապրիլ 02,2026 16:15 Share

«Բոլորին դեմ եմ» շարժումը համաձայնություն է ձեռք բերել «Նժար» սահմանադրական շարժման հետ՝ մեր հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։ Նժար սահմանադրական շարժումը միանալով հայտարարում է, որ շարժման երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին սա առաջին քայլն է:

Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Այդ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում միահեծան իշխանության ձևավորման դեմ մեր պատկերացումները համահունչ են։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին ցուցաբերած վստահության համար և բարձր ենք գնահատում նրանց պատրաստակամությունը՝ Հայաստանում բալանսավորված կառավարմանն ուղղված իրենց նորարարական գաղափարների իրականացումը ժամանակավորապես հետաձգելու և այս փուլում ջանքերը կենտրոնացնելու քաղաքական համակարգի համատեղ առողջացման վրա: Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք.

Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։

Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։

Այս գիտակցումով մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։

Առաջարկը շատ պարզ է․ զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար։

«Բոլորին դեմ եմ» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930