«Այսօր կարևոր ու խորհրդանշական օր է ինձ համար։ Մոտ 2000 տարի առաջ մի այլ դատավարություն էլ է տեղի ունեցել հենց այս օրը՝ Հիսուսի դատավարությունը։ Մաղթում եմ, որ դուք որևէ կերպով պիղատոսյան մոտեցումը չունենաք՝ ձեռքերը լվանալով ու հարցնելով՝ ինչ է ճշմարտությունը։ Պիղատոսը դա արեց, որովհետև հարմարությունն ու իր կյանքի շահը դա էր»,- այսօր դատարանում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով հերթական դատական նիստն էր։
Բագրատ սրբազանը նաև նկատեց, որ այսօր իրենց ահաբեկչության ու իշխանության զավթման մեջ մեղադրում են նրանք, որոնք ահաբեկիչներ ու իշխանությունը զավթածներն են․ «Այդ գաղտնալսումները դեռ փորձաքննության չեն ենթարկվել։ Ինչ հիմքով է եղել։ 9 ամիս ինչ հիմքով են ինձ զրկել ազատությունից, մյուսներին։
Կարդացեք նաև
Պետական ճնշումը շատ մեծ էր Հիսուսի դատավարության ժամանակ, ու Պիղատոսը ձեռքերը լվաց։ Ես չեմ ուզի, որ նույնը կրկնվի այսօր։ Այս ժամին ոտնլվա է տեղի ունենում եկեղեցում, վերջին ընթրիքի խորհուրդն է կատարվում, Հիսուսի ծաղրվելու դրվագն է… այս բոլորով խաչելության ճանապարհը ես ընդունել եմ, բայց միաժամանակ բացարձակ կասկած չունեմ հարության խորհրդի վրա ու վստահ եմ՝ հարության խորհուրդը իմ ժողովրդի համար չի ուշանալու։ Ուզում եմ՝ այդ նույն դատավարության պատկերը այսօր տեղի չունենա Երևանի այս դատարանում»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































