Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ փորձից գիտեմ՝ երբ իշխանությունը սկսում է պայքարել երեխաների դեմ, նա արդեն պարտվել է բարոյապես». Ռոբերտ Ամստերդամ

Ապրիլ 02,2026 23:33 Share

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է.

«Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն:

Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին՝ հրահրելով միջադեպը։ Բայց արդարադատության փոխարեն՝ վրեժխնդրություն է։ Դավիթն այսօր բանտում է, այլ ոչ թե դպրոցում՝ իր «Վերջին զանգի» արարողությանը պատրաստվելիս։

Սա պարզապես անհամաչափություն չէ, սա ցինիզմ է։ Կալանավորել առողջական խնդիրներ ունեցող պատանուն այն բանի համար, որ նրան հարվածել են ու թիրախավորել, նշանակում է՝ խոստովանել սեփական թուլությունը։ Ոչ մի ժողովրդավարական երկրում պետական պահպանության ծառայողի սադրանքը չպետք է դառնա պատճառ՝ երիտասարդի կյանքը կոտրելու համար։

Իմ փորձից գիտեմ՝ երբ իշխանությունը սկսում է պայքարել երեխաների դեմ, նա արդեն պարտվել է բարոյապես։ Դավիթը պետք է լինի տանը, իր ընտանիքի կողքին, այլ ոչ թե դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք։

Այս գործը չի մնալու ստվերում։ Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930