Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահն ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա. Վարդան Ոսկանյան

Ապրիլ 02,2026 23:50 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա, նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։

Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած, փիղը նեղ նրբանցք մտցնելուն, դա էլ այն դեպքում, երբ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։

Երկրորդ պատճառը հետպատերազմական հնարավոր այն սցենարի կրկնօրինակության բարձր աստիճանն է, ըստ որի՝ Իրանը կարող է պահպանել Հորմուզի նեղուցի փաստացի կառավարումը, ուստի նեղուցի կարիք ունեցող ոչ մի երկիր չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։

Երրորդ պատճառը իրանական շատ ճկուն մոտեցումն է, որն որոշակի վճարի դիմաց թույլատրում է Իրանի կողմից թշնամական չդիտարկվող երկրների՝ դիցուք, Ճապոնիայի համար նախատեսված բեռների անցումը նեղուցով՝ այդպիսով ճեղքելով հնարավոր հակաիրանական կոալիցիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930