«ՉԻ». Նայեցինք Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն ու լսեցինք նրանց զրույցը:
Կարճ, հպանցիկ ներկայացնենք, թե ինչ տեսանք:
1. Պուտինը շատ հստակ, պարզ ասաց. եղբայր, դեպի Եվրոպա եք ուզում գնալ, ձեր խնդիրն է, բայց այդ դեպքում գազն էլ եվրոպական գներով պիտի մեզ վճարեք: Եվրոպայում գազի գինը 600 դոլար է 1000 խմ-ի համար, ձերը՝ 177 դոլար: Մտածեք՝ ինչ կլինի, եթե գազի գինը 4 անգամ բարձրանա:
2. Պուտինը շատ հստակ ասաց. Հայաստանի արտահանման ծավալները ԵվրԱզԷՍ-ի երկրներ վերջին տարիներին աճել է ավելի քան 10 անգամ: Ապեր, ուզում եք Եվրոպա գնալ, խնդիր չի, բայց խնդիր է լինելու, եթե ԵվրԱզԷՍ-ի շուկան ձեզ համար փակվի:
Կարդացեք նաև
3. Պուտինը ևս մեկ անգամ բացատրեց, որ Արցախի հանձնումն ու հայաթափումը Փաշինյանի քաղաքականության արդյունք էր:
6. Փաշինյանի կոստյումին փակցված Հայաստանի քարտեզի նշանը ցույց է տալիս, որ էդ մարդը մետրոն ու Կրեմլը իրարից չի տարբերում: Դեռ լավ է, որ փողկապի վրա Ալմա-Աթայի հռչակագրի տեքստը չէր փակցրել:
8. Փաշինյանը վախեցավ, խուսափեց 2022 թվականի աշնանը Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում ագրեսիա որակելուց: Ասաց՝ տեղի ունեցավ կոնկրետ իրավիճակ: Թե այդ ինչ իրավիճակ էր, աստված գիտի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:


















































