Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դրոշը «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Սարդարապատի դպրոցի տնօրենը

Ապրիլ 03,2026 10:22 Share

Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը:

Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է.

«Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։

Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ Ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930