Լրահոս
Օրվա լրահոսը

Դու մենակ ես, մենակ ես. «Հրապարակ»

Ապրիլ 03,2026 10:45 Share

Պետք չէ զարմանալ այն նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա, որ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ:

Ոչ ոք չէր դիմանա, շատերս ուղղակի ողջ չէինք մնա, եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ խճճվեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, Արեւմուտքի եւ Արեւելքի, բարի ու չարի, վախի եւ քաջության միջեւ: Այդքան սթրեսի ենթարկվեինք, այդքան փակուղու մեջ լինեինք եւ երկիրն էլ մղած լինեինք այսպիսի խոր ու անհուսալի փակուղի: Հետն էլ փորձեինք վերարտադրվել, որովհետեւ ապրել ենք ուզում եւ լավ ապրել ենք ուզում:

Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ փորձությանը, որով անցնում է Նիկոլ Փաշինյանը մենակ: Մենակ՝ որովհետեւ նրա թիմում ոչ ոք մազաչափ չի թեթեւացնում նրա հոգսը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930