Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես այդպիսին, աշխատանքային ժողով տեղի չի ունեցել, ես գոնե նման ժողովի չեմ մասնակցել. Սուրեն Մանուկյան. «Հրապարակ»

Ապրիլ 03,2026 11:20 Share

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, այժմ բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի հետ։

– Այս տարի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել։

– Քանի որ ես տնօրինության անդամ չեմ, դժվարանում եմ ասել, թե ինչ է անելու նոր տնօրենը, ինչ մտադրություններ կան։

– Հրաչյա Թաշչյանի հետ շփում չունե՞ք։

– Ես շփում չունեմ, երբեք անձնական շփումների մեջ չեմ եղել ու հիմա էլ չկամ։ Ես իմ աշխատասենյակում գիտությամբ եմ զբաղվում։

– Իսկ նոր տնօրենը ժողովներ չի՞ արել, աշխատանքային քննարկումներ չե՞ն անցկացվում։

– Խառը շրջաններում եղել են ժողովներ, բայց դրանք ոչ թե մեր հետագա աշխատանքի մասին էին, այլ այն մասին, թե ինչու են հանում մեր նախորդ տնօրենին, ինչ խնդիր է։ Որպես այդպիսին, աշխատանքային ժողով տեղի չի ունեցել, ես գոնե նման ժողովի չեմ մասնակցել։ Գուցե աշխատանքային ժողովներ ինքն անում է հաշվապահի կամ գիտքարտուղարի հետ, չգիտեմ, բայց գիտական մասով մեզ հետ ժողով տեղի չի ունեցել։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930