Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք եկել կռվելու, եկել ենք հավասարություն պահանջելու. բողոքի ակցիա ՊՆ շենքի դիմաց

Ապրիլ 03,2026 12:42 Share

Այսօր վաղ առավոտից պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Ծնողներից մեկը՝ Թեհմինե Ալեքսանյանը, լրագրողներին ասաց, որ ոչ թե բողոքում են, այլ մարդասիրական նպատակներով ՊՆ նախարարի ուշադրությունն են ուզում հրավիրել իրենց ցանկության վրա:

Ծնողները պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա նույնպես տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու դրույթը:

«Մեկը իմ տղան գնացել է 2025 թվականի հուլիսի 2-ին, բայց իր դասընկերները գնացել են այս տարի: Նույն դասարանում  են սովորել, նույն տարիքի են: Ինչո՞ւ իմ տղան ավելի երկար ծառայի: Կխնդրեի՝ բոլորիս համար էլ նույնը գործի, հավասարություն լինի: Չանտեսեն մեր խնդրանքը: Մենք լսել ենք, որ փոփոխություններ չեն ուզում անել, բայց եթե նախարարը գիտակցի, մի փորք մտածի՝ կտեսնի, որ  հավասարություն է  պետք, թող չասեն կտրուկ՝ փոփոխություն չի լինելու, այլ տղաների մասին մտածեն»,- ասաց ծնողներից մեկը:

Լրագրողի դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային ծառայությունը 1,5 տարի դարձնելը նախընտրական քայլ էր, ծնողներից մեկը այսպես արձագանքեց. «Մենք ընտրությունների հետ չենք կապում: Այս հարցը եղել է շատ վաղուց, դիմել եք նախարարություն, Նիկոլ Փաշինյանին մոտ 4 ամիս առաջ, սպասել պատասխանի, երբ պատասխան չենք ստացել, եկել ենք նախարարություն: Մենք, միեւնույն է, ընտրելու ենք, մեր պարտքն է ընտրելը: Մենք այստեղ պայքարում ենք մեր զինվորի համար»:

Ծնողները սպասում են նախարարության ներկայացուցչի հետ հանդիպմանը, զրուցելու: Հարցին՝ եթե չընդառաջեն իրենց խնդրանքին, ի՞նչ են անելու, ծնողներից Թեհմինե Ալեքսանյանն ասաց. «Մենք չենք եկել կռվելու, եկել ենք պահանջելու ու խնդրելու հավասարություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930