Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն Բրյուսելն ու Վաշինգտոնն են հեռու մեր տարածաշրջանից, այլև Մոսկվան, ու այնտեղից դժվար է երևում Փառուխի, Խծաբերդի և Սև Լճի, Ջերմուկի տեղը. Մարիա Կարապետյան

Ապրիլ 03,2026 16:50 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց. «Ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի կողմից բացարձակապես սխալ կլիներ միջամտել մի գործընթացի, որը ստացել էր ներադրբեջանական բնույթ»։

Այսպիսով` ոչ միայն Բրյուսելն ու Վաշինգտոնն են հեռու մեր տարածաշրջանից, այլև Մոսկվան, ու այնտեղից դժվար է երևում Փառուխի, Խծաբերդի և Սև Լճի, Ջերմուկի տեղը։ Հեռվից լղոզվում են սահմանները, լղոզվում են նաև դաշնակցային և խաղաղապահ պարտավորությունները ու… գոլորշիանում։

Այ հենց սրա համար էր կարևոր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության (վերա)ճանաչումը, որից հետո միայն Հայաստան ժամանեցին Եվրոպական Միության դիտորդները և իրավիճակը զգալիորեն խաղաղվեց Հայաստանի սահմաններին։

Բայց մենք Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներին էլ գիրք չենք նվիրի ոչ էթնիկ զտումների և խաղաղապահների, ոչ էլ սահմանների և կոլեկտիվ անվտանգության մասին։ Մենք պարզապես խելքներս գլուխներս կպահենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930