Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մի կեղծ ու փչված փուչիկ է, երբ արցախցիներին մեղադրում են անշորհակալ լինելու մեջ, ասում, թե ՀՀ-ն տարիներով աշխատել ու պահել է արցախցիներին»․ Գեղամ Ստեփանյան

Ապրիլ 03,2026 17:32 Share

«Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրական վերաբերմունքի դրսեւորումներին բախվել ենք հենց առաջին օրերից։ 2023 թվականին Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձեւով գտնել մեղավոր այդ ամենի մեջ եւ մեղադրել մարդկանց Արցախի կորստի հարցում։ Եվ դրսեւորումներից մեկը հենց դա է, որը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է զոհին մեղադրել։ Սա շատ հաճախ է կիրառվում, մենք ունեցանք նման դրսեւորում՝ Արցախը թողնել փախնելու մեջ մեղադրանքներ հնչեցին ԱԺ նախագահի կողմից, նման մեղադրանք հնչեց նաեւ մետրոյում տեղի ունեցած դեպքի ժամանակ»,- Արցախի հանրային խորհրդի կազմակերպած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ նարատիվը, որն արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հիմք է դառնում, դա անշնորհակալության նարատիվն է։ «Արցախցիներին մեղադրում են անշորհակալ լինելու մեջ, ասում են, թե Հայաստանի Հանրապետությունը տարիներով աշխատել ու պահել է արցախցիներին։ Սա մի կեղծ ու փչված փուչիկ է, որը, ցավոք սրտի, 30 տարի փչվել է, եւ հիմա արդեն պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին։ Տարիներով մամուլի միջոցով անընդհատ այդ թեզն էր զարգացվում, որ Արցախն ու արցախցիները բեռ են, եւ հիմա մենք քաղում ենք դրա հետեւանքները։ Առավել եւս, որ հիմա դա արդեն պետական մակարդակով է իրականացվում»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ փոխանակ իշխանությունները պայքարեն նման կենցաղային մակարդակի ատելության խոսքի դեմ, հիմնականում իրենք են դառնում դրա սնուցողն ու առաջ տանողը։

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այն ժամանակահատվածներում, երբ քաղաքական պրոցես կա ՀՀ-ում կամ երբ արցախցիները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին, ատելության խոսքի դոզան մեծ ծավալների է հասնում։

«Մի կարեւոր հանգամանքի ուշադրություն դարձնենք, մի քանի դեպքերով՝ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի կամ Հանրային ռադիոյի տնօրենի կնոջ պարագայում հանրային պարսավանքի ազդեցության տակ այդ խոսույթը կրող անձինք ներողություն են խնդրել։ Կարծում են՝ հանրային պարսավանքն իր ազդեցությունն ունեցել է, սա առողջ ու լավ բանի մասին է խոսում, ես կարծում եմ, որ գոնե հանրային պարսավանքն իր դերը պետք է ունենա, որովհետեւ իրավական գործիքների մեխանիզմների գործելու մասով որեւէ լավատեսություն չկա»,- նշեց Ստեփանյանը։

Գեղամ Մանուկյանը նաեւ արցախցիների կոչ արեց ատելության խոսքին ատելության խոսքով ու հայհոյանքով չպատասխանել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930