Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է պահանջենք, որ չենք ուզում մեր անձնագրերում Ադրբեջան նշվի, ուզում ենք Ստեփանակերտ նշվի․ օրենքը դա թույլ է տալիս»․ Գեղամ Ստեփանյան

Ապրիլ 03,2026 18:50 Share

Արցախի հանրային խորհրդի կազմակերպած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների թեմայով պանելային քննարկման ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ հարցին, որ արցախցիների նոր անձնագրերում ծննդյան վայրը նշում են «Ադրբեջան»։

«Օրենքի շրջանակներում կարող են նշել պետություն, քաղաք, բնակավայր, որտեղ մարդը ծնվել է։ Ուղղակի ուզում եմ որպես իրազեկում մեր քաղաքացիներին ասել՝ պահանջեք, որ ձեր ծննդականի մեջ նշված ցանկացած տեղանուն նշեն։ Եթե, օրինակ, իմ պարագայում նշված է Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, Ադրբեջանի խորհրդային հանրապետություն, իրենք կարող են նշել եւ Ադրբեջան, եւ ԼՂԻՄ, եւ Ստեփանակերտ։ Մենք պետք է պահանջենք, որ չեմ ուզում անձնագրումս Ադրբեջան նշվի, ուզում եմ Ստեփանակերտ նշվի։ Իրենք պարտավոր են դա անել, որովհետեւ օրենքը թույլ է տալիս՝ ծննդականում նշված ցանկացած տեղանուն կարող է տեղափոխվել անձնագրի մեջ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել 35 հազար արցախցի։ Նրանցից 12 հազարը անչափահասներ են, որոնք ոչ թե դիմել ու ստացել են, այլ իրենց ծնողների քաղաքացիություն ստանալու հանգամանքով պայմանավորված՝  դարձել են ՀՀ քաղաքացիներ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930