Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները կամ աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք, ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները։ Խոսքը չի գնում միայն խոցելի խմբերի թոշակների եւ նպաստների ավելացման մասին, որը ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։ ՔՊ-ական «սրտիկներով» ավտոբուսները ոչ միայն ազատ երթևեկում են, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, այլև՝ շարված են Հանրապետության Հրապարակում, որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։
Ըստ էության՝ սա վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, քանզի Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































