Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը․ Վարդան Ոսկանյան

Ապրիլ 04,2026 23:10 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի։

Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիցներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։

Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։

Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում՝ հատկապես նաև տարբեր երկրների շիա և սուննի արաբ բնակչության շրջանում, էլ ավելի անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը թե՛ այժմ, թե՛ հետպատերազական շրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930