Լրահոս
Օրվա լրահոսը

Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը․ Արմեն Սարգսյան

Ապրիլ 05,2026 10:35 Share

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Սուրբ Զատիկը:
Աստծո Միածին Որդին հարություն առավ՝ վկայելու, որ լույսն ու բարին ուժեղ են չարից ու խավարից:
Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը:

Քրիստոսի Հարության ավետիսը թող հույս ու հավատ, հաշտություն ու համերաշխություն բերի մեզ, զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները։
Թող մեր երկրի առավոտները միշտ բացվեն խաղաղությամբ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930