Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան եկեղեցիներում անցկացվում է Սուրբ Հարության պատարագը

Ապրիլ 05,2026 11:39 Share

Քրիստոնեության գլխավոր տոնը՝ Ս. Հարության տոնը, ավելի քան 2000 տարի տոնվում է քրիստոնյա աշխարհում՝ որպես ապաշխարության, մեղքերի թողության, դեպի Աստված վերադարձի, չարից ազատագրման տոն:

Քրիստոս փրկեց մարդկությանը՝ խաչվելով եւ իր վրա վերցնելով մարդկային բազում մեղքերի քավությունը: Սակայն հետո հարություն առավ՝ դրանով իսկ մեղքերի մեջ կորած մարդկությանը հարության կոչելով:

Այսօր Հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Հարության պատարագն է կայանում: Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Ստորեւ՝ լուսանկարներ Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած պատարագից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930