Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են Աշտարակ համայնք

Ապրիլ 05,2026 12:48 Share

Ապրիլի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Աշտարակ համայնքում։

Առաջին կանգառը Ուջանում էր, որտեղ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ուջանցիների հետ հանդիպմանը ներկայացրել է կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերի հիմնական դրույթները։ Խոսելով աղքատության հաղթահարման հրամայականի մասին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ աղքատության հարցը լուծվելու է տնտեսության միջոցով, և շեշտել Հայաստանի համար տնտեսագետ ղեկավար ունենալու անհրաժեշտության մասին։

Հանդիպմանը Նարեկ Կարապետյանը լսել է բնակավայրի բնակիչներին հուզող խնդիրները և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին։

Հաջորդիվ կուսակցության անդամների այցելեցին Ոսկեվազ բնակավայր, որտեղ կայացած հանդիպմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների մասին՝ վկայակոչելով կուսակցության կողմից շաբաթներ առաջ ներկայացված «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի հիմնական դրույթները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։

Ոսկեվազում տեղի ունեցած հանդիպումից հետո կուսակցության անդամները ուղևորվեցին Աշտարակ քաղաք, որտեղ Սիսակյան 9/3 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աշտարակ քաղաքի տարածքային գրասենյակը։

Հանդիպմանը Նարեկ Կարապետյանը, խոսելով երկրի տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների մասին, խոսել է փոփոխությունների անհրաժեշտության մասին. «Հայաստանին այսօր պետք է մեծ փոփոխություն։ Մեծ փոփոխությունը Հայաստանին կարող է բերել միայն առաջնորդության փոփոխության դեպքում։

Տեսնենք, թե ով ունի հնարավորություն այս առաջնորդին փոխելու։ Մարդիկ ուզում են նոր առաջնորդ։ Ուզում են մարդ, որ չի իշխել այս երկիրում, ուզում են մարդ, ով պատասխանատու չէ նրա համար, թե ինչ կյանքով ենք այսօր ապրում ու ինչին որ հասել ենք։ Այսօր Հայաստանում մի ուժ կա, որ նոր հայտ է ներկայացրել։

Մի ուժ կա, որի առաջնորդը չունի որևէ բանի կարիք և իշխանության է գալիս արդեն իսկ ֆինանսապես ապահովված», – նշել է Նարեկ Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930