Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 05,2026 16:01 Share

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։

Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։

Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։

Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։

Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։

Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930