Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության. Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի. Դմիտրի Պեսկով

Ապրիլ 05,2026 17:23 Share

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով՝ պատմական կապերով և ՀՀ-ի ընտրած կուրսով պայմանավորված։

Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», – ասել է Պեսկովը ռուսական Вести լրատվամիջոցի հետ զրույցում։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների համատեքստում Երեւանի ընտրած քաղաքական կուրսի նշանակությամբ։

Նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։

Ռուս պաշտոնյան նշել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների այս քայլի հետ՝ հավելելով՝ Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։

Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր հարցին՝ ինչո՞ւ Արցախում հայ չմնաց՝ Հայաստանի վարչապետին հիշեցնելով, որ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձել էր, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակային Ղարաբաղն Ադրբեջան անվանել: Փաշինյանը Կրեմլում էլ կրկնեց, որ փակել է Ղարաբաղի էջը:

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930