Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Օվերչուկ․ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա

Ապրիլ 05,2026 18:54 Share

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ ավելի սերտանան, դա կարող է ազդեցություն ունենալ նաև ավիացիոն հաղորդակցության վրա, հաղորդում է ТАСС-ը

«Քանի որ ներկայումս ավիացիոն հաղորդակցություն չկա Եվրոպական միության երկրների հետ, նշանակում է, որ մենք նույնպես ավիացիոն հաղորդակցություն չենք ունենա Հայաստանի հետ»,  ընդգծել է նա ռուսական Առաջին ալիքի եթերում։

Օվերչուկը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման որոշման հնարավոր հետևանքները։

«Գուցե սա շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան․ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա այն պատճառով, որ ընդունվել են Եվրոպական միության հետ մերձեցման որոշումներ», – ընդգծել է փոխվարչապետը։

Միաժամանակ, Օվերչուկի խոսքով, դեռևս պարզ չէ, թե ի վերջո ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930