Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանում հնչած հայտարարությունները Ղարաբաղի հետ կապված

Ապրիլ 05,2026 19:46 Share

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունները Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապված, հայտնում է Trend լրատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում և դրանից հետո ռուս պաշտոնյաները հրապարակային քննարկումների ժամանակ բարձրացրել են հարցեր, որոնք, ըստ Բաքվի, վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։

«Այս առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության մասին, ինչպես նաև նման քննարկումները դադարեցնելու վերաբերյալ երկրի ակնկալիքները դիվանագիտական ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմին, Ռուսաստանի կառավարությանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը», – նշվում է հայտարարությունում։

Ըստ նախարարության՝ չնայած դրան, թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930