Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ․ Կողմերն ընդգծել են «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ և անօրինական հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

Ապրիլ 05,2026 22:47 Share

Ապրիլի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Ռուսական կողմի անունից Լավրովը հույս է հայտնել, որ որոշ երկրների կողմից Իրանի շուրջ լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը հաջողություն կունենան՝ նպաստելով Մերձավոր Արևելքում իրավիճակի կայուն և երկարատև կարգավորմանը։ Նա ընդգծել է, որ դրա համար կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները հրաժարվի վերջնագրերի լեզվից և վերադառնա բանակցությունների սեղան։

Նախարարները հանդես են եկել այնպիսի գործողությունների դեմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, որոնք կարող են խաթարել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորությունները։

Կողմերը նաև ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ և անօրինական հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ անթույլատրելի է վտանգ ստեղծել կայանի աշխատակիցների կյանքի և առողջության համար, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար հնարավոր ռադիացիոն աղետի ռիսկ առաջացնել։

Զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը նաև ցավակցություն է հայտնել ատոմակայանի իրանցի աշխատակցի մահվան կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930