ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ պատերազմի ընթացքում զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունից, որը տեղի է ունեցել Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չտարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը։


















































