Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ընտանիքները կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրի շահառու

Ապրիլ 06,2026 12:18 Share

«Մարտի 19-ի կառավարության նիստում հաստատվեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը վերաբացելու վերաբերյալ որոշման նախագիծը: Ծրագիրը վերաբացված է, եւ այն տեմպը, որ արձանագրվել է վերջին 10 օրերի ընթացքում, իսկապես վկայում է այն մասին, որ վերաբացումն անչափ սպասված էր: Վերաբացման հիմքում դրված են եղել 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող էին օգտվել վերաբացված ծրագրից»,- «Արմենպրեսի»  մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

«Առաջինն այն ընտանիքներն էին, որոնք 2025թ մայիսի 1-ի դրությամբ ստացել էին սահմանամերձ գյուղական վայրում շինարարություն իրականացնելու թույլտվություն, բայց սահմանված քվոտաները լրանալու պատճառով չէին հասցրել դիմել եւ ստանալ իրենց վարկը, միաժամանակ այն ընտանիքները, որոնք 2024թ հունվարի 1-ից մինչեւ 2025թ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել  հողամաս՝ անկախ նրանից ստացել էին  շինթույլտվություն, թե ոչ:

Հողամաս ձեռք բերել ասելով՝ հասկանում ենք ինչպես առքուվաճառքի գործարքը, այնպես էլ, օրինակ, ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը եւ ցանկացած գործարք, որի արդյունքում այդ ժամանակահատվածում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է շահառու ամուսիններից առնվազն մեկի անվամբ:

Մոտավորապես 400 ընտանիքի մասին է խոսքը, եւ քանակի ու բնակավայրի որեւէ սահմանափակում չկա:Կառավարության որոշմամբ սահմանված բոլոր 80 գյուղական սահմանամերձ բնակավայրերը դիտարկվում են, եթե առկա են նշածս փաստաթղթերը: Բոլոր այս ընտանիքները ծրագրի հիմնական պայմաններին բավարարելու դեպքում համարվում են շահառու. ամուսինները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, պիտի ամուսնությունը լինի գրանցված, եւ եթե նրանց գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պետք է ունենան առնվազն 1 անչափահաս երեխա»,-մանրամասնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930