Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկի հերը բանակից ազատելու փողը ճարում է, մյուսինը՝ ոչ․ նախագիծը հակասահմանադրական է․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 06,2026 13:35 Share

«Դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք՝ եկեք սարքենք մի քանի միլիոն, տա ու ազատվի։ Խնդիրը ստվերային բաները լուծելն է, այլ ոչ թե՝ միջանկյալ տարբերակ՝ փողով ազատվելը»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի հայտարարություններին,  հորդորեց «ուռա հայրենասիրության հետ կապված չվիրավորել մարդկանց»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ անընդունելի է զինված ուժերում պարտադիր զինծառայության հարցում մարդկանց միջեւ տարբերակում դնել՝ գումարով պայմանավորված. «Համամիտ եմ, որ ՀՀ ԶՈՒ համալրման հարցը գերխնդիր է։ Բայց այս նախագիծը Սահմանադրությանը հակասում է։ Հակասություններ են առաջանալու նաև երիտասարդների միջև․ մեկն ասելու է՝ իմ հերը չկարողացավ ճարել, մյուսինը՝ ճարեց և այլն»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930