Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը

Ապրիլ 06,2026 13:43 Share

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, եւ այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:

Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարեւոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում եւ Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:

Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին:

Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ մայիսի 5-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930