Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զորքը շաբաթը մեկ է լողանում, դե թող ՊՆ ղեկավար կազմում էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ՝ կարո՞ղ են»․ Հայկ Սարգսյան

Ապրիլ 06,2026 13:50 Share

«Անընդունելի է սեփական հավակնությունների պատճառով տապալել երկրի համար կարեւոր նախագծեր։ Մեկի հետ անձնական խնդիր ունենաս, պետության համար կարեւոր նախագիծը տապալես, հետո գլուխ գովես, թե Սարգսյան Հայկին տապալեցի, բայց չես ասում, որ զորքիդ թիվը նվազում է։ Մեկումեջ էլ ասում են՝ Սարգսյան Հայկն իր փիառի համար է անում։ Փիառ լիներ, 50 տարի կլինեի խմբակցության պատգամավոր»,- լրագրողների հետ ճեպազրույցում վրդովվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրա հեղինակած «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագիծը մերժվեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Նա ներկայացրեց, որ Անդրանիկ Քոչարյանը, փաստացի դեմ գնալով վարչապետին, իր սեփական հավակնությունների պատճառով տապալել է նախագիծը։ Հայկ Սարգսյանը պատմեց՝ սկզբում ասել է, թե կգնա ԱՄՆ, կգա, հանձնաժողովի նիստ կանեն, նախագիծ կանցկացնեն, սակայն իրականում տապալել է։

Հայկ Սարգսյանը նաև լրագրողներին պատմեց՝ երբ խնդիր է բարձրացնում, հարաբերություններ են փչանում, բայց ինքը դա անում է հանուն մեր երկրի․ «Հարաբերություններ են փչանում նախարարների հետ, գործադիրի հետ, երբ խնդիրների մասին խոսում եմ։ Երկու տարի ասում եմ՝ բանակում զորքը շաբաթը մեկ է լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանան։ Երկու տարի անցել է, նույն վիճակն է։ Մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում, դե թող ՊՆ ղեկավար կազմում էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ՝ կարա՞ն․ բա մեր զորքի համար ինչի՞ մենք լավ պայմաններ չպիտի ստեղծենք»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930