Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մտահոգություն հայտնելը բավարար չէ». Իրանն անգործության մեջ է մեղադրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը

Ապրիլ 06,2026 13:58 Share

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անգործությունը «սնուցում է ագրեսիան» միջուկային օբյեկտների դեմ, ինչպիսին է Բուշերի ատոմային էլեկտրակայանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։

Էսլամին նշել է, որ Իրանի միակ գործող ատոմակայանը մինչ օրս չորս անգամ թիրախավորվել է, իսկ ապրիլի 4-ին դրա մոտակայքում տեղի ունեցած վերջին հարձակումը խլել է անվտանգության աշխատակցի կյանքը, կան նաև վիրավորներ։

Նա նախազգուշացրել է, որ նման հարձակումները կարող են հանգեցնել գործող ռեակտորից ռադիոակտիվ նյութի արտանետման, ինչը կարող է «անշրջելի հետևանքներ» ունենալ մարդկանց, շրջակա միջավայրի և հարևան երկրների համար։

Նա հարձակումները որակել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և քննադատել է գործակալության «վճռական գործողությունների բացակայությունը»՝ ասելով, որ միայն մտահոգություն արտահայտելը բավարար չէ և դրանք կարող են հանգեցնել նոր հարձակումների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930