Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային «զոռ տալ»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 06,2026 14:05 Share

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային «զոռ տալ»»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարություններին, որ Անդրանիկ Քոչարյանն իր հավակնությունների պատճառով դեմ է քվեարկել կարևոր նախաձեռնությանը՝ մասնավորապես իր կողմից շրջանառած «զինծառայությունից գումարով ազատվելու» նախագծին։

Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ առաջին անգամ է տեսնում, որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկեր․ «Ի՞նչն էր կարևոր՝ բանակից փողով ազատվե՞լը։ Բնականաաբար, պետք է դեմ լինեի փողով բանակից ազատվելուց»։

Հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Աշխարհը շատ անհանգիստ է։ Միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, մեր երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Մոսկվայում քննարկման ժամանակ ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել ԼՂ-ի հետ, բայց մեր խնդիրն առաջացել է ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի հետ կապված, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունը չկատարեց»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարող են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նրանք իրավասու չեն այդ զեկույցին ծանոթանալու ու նշեց․ «Զեկույցը տվել է եզրակացություն, թե մեր պարտությունը որտեղ պետք է փնտրենք, որտեղ ենք թերացել»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930