Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին

Ապրիլ 06,2026 14:27 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին և քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներին՝ Սուրբ Հարության տոնի (Սուրբ Զատիկ) առթիվ:

Տոնական ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր, երբ խտրականությունը, մշակութային ռասիզմն ու անտարբերությունը օրեցօր աճում են, մեր բոլոր քաղաքացիների ցուցաբերած միասնությունը, համերաշխությունն ու փոխօգնությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից, շարունակում են օրինակ ծառայել ամբողջ աշխարհում։ Մենք հաստատակամ ենք ամրապնդելու այս խաղաղասեր միջավայրը, որը համարում ենք մեր հասարակական համերաշխության երաշխավորը, հատկապես այն բարդ և դժվարին շրջանում, որը ներկայում անցնում է մեր տարածաշրջանը։

Այս մտորումներով էլ Զատկի տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ քրիստոնյա աշխարհին՝ մասնավորապես մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ ապրել ենք նույն երկնակամարի տակ, և տա Աստված՝ հավերժ միասին ու միասնաբար կապրենք»։

Էրդողանը մաղթել է, որ այս տոնը նպաստի խաղաղության, կայունության հաստատմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930